ՀՀ  քաղաքացիներն արդեն կարող են տեղաշարժման թերթիկը լրացնել էլեկտրոնային տարբերակով: Այս մասին այօր տեղի ունեցած ասուլիսին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Մհեյանը` նշելով, որ ոստիկանները նույնպես տեցեկացված են այդ մասին:

Այս մասին նաեւ ՀՀ պարետը հայտնել էր, որ ստեղծվել է  տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է հղումով:

«Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը:

Բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարող եք օգտվել նաև մեր ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը»,- հայտնել էր Ավինյանը: