ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում եւ Երեւանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում:

ԱԻՆ Երեւանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը նշեց, որ Երեւանի բոլոր կանգառներում (թվով 315) ախտահանման աշխատանքներ են տանում: