Աբխազիայի Հանրապետության սահմանը փակ է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար: Այս մասին հրամանագիրը ստորագրվել է շաբաթ օրը Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբայի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հրամանագիր է ստորագրել Փսոու գետի երկայնքով Աբխազիայի պետական սահմանն օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար փակելու մասին»,- նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: