Իտալիայի նախկին վարչապետ, այժմ եվրապատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Իտալիային օգննություն ցուցաբերելու համար շնորհակալական նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ՏԱՍՍ-ին շաբաթ օրը հայտնել են քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչները։

«Այդ քայլը Բեռլուսկոնին գնահատել է, որպես իսկական զոհաբերություն՝ հանուն բարեկամության եւ Իտալիայի ու իտալացիների հանդեպ սիրո»,- նշել են քաղաքական գործչի ներկայացուցիչները։ «Ի սրտե շնորհակալություն, մենք դա չենք մոռանա»,- ասվում է նամակում։

Մեկ շաբաթ առաջ Իտալիայի նախագահ Ջուզեպե Կոնտեի հետ Պուտինի հեռախոսազրույցում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մարտի 22-ի երեկոյից մինչեւ մարտի 25-ի առավոտ Իտալիա է ժամանել 15 ինքնաթիռ, որոնք այնտեղ մոտ 100 ռուս վիրուսաբաններ եւ ՊՆ համաճարակային մասնագետներ, ութ բժշկական-քույրական բրիգադներ, ինչպես նաեւ ախտորոշման եւ ախտահանման սարքեր են տարել։ ՌԴ զինվորական մասնագետները ժամանել են Բերգամո, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքներից է, որտեղ պետք է օգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում։

Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է Չինաստանում վարակվածների թվին եւ կազմել է 86 500, որից ավելի քան 9000-ը մահացել են։ Առողջացել է մոտ 11 000 մարդ։