Երկու ընկերներ առցանց-ռեսուրս են թողարկել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար, գրում է The Northern Echo-ն։

Հիշատակված ռեսուրսի հեղինակներ Սլի Պերիշը եւ Ալեքս Ջեյմսը մասնագիտությամբ կոգնիտիվ-վարքագծային թերապեւտներ, հիպնոթերապեւտներ են։

Խոսքը վեբ-կայքի մասին է, որը աշխատանքի ընթացքում վախի, անհանգստության եւ սթրեսի դեմ պայքարելու 8 տեխնիկայի ցուցումներ է տալիս։

Հեղինակները իրենց նոր նախաձեռնության մասին հայտնել են Twitter-ի NHSinmind միկրոբլոգում։