ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ստորագրել է հրաման, որը թույլ է տալիս Պենտագոնին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ներգրավել նախկին զինվորականներին, հայտնում է Fox News-ը։

Ամերիկյան ԶՈՒ նախկին ներկայացուցիչների ցուցակում ընդգրկված են նաեւ Ազգային գվարդիայի եւ պահեստային սպաները։

Այս տեղեկատվությունը հաստատել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը։

Գերատեսչությունում հաստատել են, որ հրամանի համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերի մոտ միլիոն նախկին ներկայացուցիչներ մինչեւ երկու տարի կարող են նախարարության տրամադրության տակ լինել։

«Դա թույլ կտա մեզ մոբիլիզացնել նրանց՝ առողջապահության ոլորտում աղետներին արտակարգ արձագանքման համար, որպեսզի օգնեն վիրուսի դեմ պայքարում»,- ասել է Թրամփը։