Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջիկա տարիներին մեր ուսուցիչների հնադեպ վերաբերմունքը լինի շատ  ընդգծված: Այս մասին այսօր` մարտի 28-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Դա վերաբերում է ուսուցիչների իրավունքների պաշտպանությանը, սոցիալական երաշխիքներին,  աշխատավարձերի բարձրացմանը, եւ այստեղ ուզում եմ հատուկ ընդգծեմ, որ խոսքը ոչ միայն մանկավարժներին է վերաբերում, այլեւ կրթական համակարագի ծառայողների սոցիալական երաշխիքներին է վերաբերում»,-ասաց նա` նշելով, որ իրենք պետք է ստեղծեն կրթական համակարգի նկատմամբ հետաքրքրություն երիտասարդների համար:

Պատասխանելով մի այլ օգտատիրոջ հարցին, որը վերաբերում էր զինծառայողների ընտանիքներին սոցիական աջակցության տրամադրմանը եւ բնակարանային խնդիրների լուծմանը, Ղուլյանն ասաց, որ իրենք մտածում են առաջիկա տարիներին գոնե մասամբ լուծել խնդիրը եւ զինվորականների սոցիալական վիճակը  բարելավվելու ուղղությամբ անել գործուն քայլեր:

Նա հավելեց, որ պետք է նաեւ սոցիալապես ապահովել նաեւ արցախյան ազատամարտի եւ Քառօրյա պատերազմի մասնակիցներին: