Ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը վարակվել է կորոնավիրուսով եւ բուժվում է Կոմունարկայի բժշկական կենտրոնում, գրում է Baza-ն։

Աղբյուրը նշում է, որ գործարարի վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ինչպես գրում է «МК»-ն, գործարարը մասնավոր չվերթով Ֆրանսիայից ժամանել է «Վնուկովո» օդանավակայան։ Մի քանի օրից նրան հոսպիտալացրել են։

Սոսինը տան համար ապրանքերի ցանցի սեփականատեր է եւ ռիթեյլերներից մեկի կառավարիչը։ Նրա տրամադրության տակ են եւս մի քանի խոշոր ընկերություններ։ Հայտնի է, որ միլիարդատերը քիչ է լինում Ռուսաստանում եւ ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նա ցանց եւ առանձնատուն ունի։

Սոսինը հայտնի է դարձել իր որդիների շնորհիվ։ Նրա ավագ որդին հյուրանոցում սպանել էր իր մորը, որից հետո նրան հարկդիր բուժման էին ուղարկել։