Վերջին օրերին խնդիրներ կան Լարսում, գիտեք, որ այնտեղ երկար ժամանակ ձյան պատճառով փակ էր ճանապարհը, իսկ ճանապարհը բացվելուց հետո շատ մեջ կուտակումներ կան բեռնատարների։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի եւ Ռուսաստանի  մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթեւեկությունը կանոնակարգենք եւ բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են։ Ես համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք խնդիրը հարթել։ Համենայնդեպս, վերջին օրերին մի փոքր բարելավվել է իրավիճակը, որը բարդանում է կորոնավիրուսային այս պրոբլեմներով պայմանավորված։ Հույս ունեմ, որ շատ արագ կկարողանանք կարգավորել այս հարցը»,-ընդգծեց Փաշինյանը։