ԱՄՆ Իլինոյս նահանգում Ավրորա քաղաքի ղեկավարն ու ոստիկանության պետը վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Fox 32 Chicago-ն։

Քաղաքապետ Ռիչարդ Իրվինին եւ ոստիկանության պետ Քրիստեն Զիմանին զննել են մարտի 21-ին՝ ոստիկանությունում մեկ այլ պաշտոնյայի վարակվելուց հետո։

Իրվինի խոսքերով՝ այս շաբաթ ինքը ախտանիշներ է ունեցել, որոնք նման էին գրիպի ախտանիշների, սակայն այժմ շատ ավելի լավ է զգում եւ անհամբեր սպասում է լիակատար առողջացման։

Իրվինը նաեւ կոչ է արել քաղաքի բնակիչներին դուրս չգալ տներից, քանի դեռ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի կարգավորվել։

Իր հերթին քաղաքի ոստիկանության պետ Զիմանը հետազոտման օրվանից ինքնամեկուսացվել է եւ տնից է աշխատել։