«Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում եւ սկսել է այդ երկրի հետ կապված արժեթղթերի վաճառքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ վաճառքի արդյունքում ընկերությունը կստանա 9,6 տոկոսի չափով սեփական բաժնետոմսերի փաթեթը։

Ընդ որում, Վենեսուելայում արժեթղթերը գնում է մի ընկերություն, որը ամբողջությամբ պատկանում է ռուսական կառավարությանը։

Կառավարությունում ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ ձեռք են բերել «Ռոսնավթի» արժեթղթերը։