Շոտլանդիայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Ալիստեր Ջեկը ինքնամեկուսացվել է կորոնավիրուսի կասկածի պատճառով, գրում է The Guardian-ը։

Ջեկը հայտնել է, որ առայժմ կորոնավիրուսի թեսթ չի հանձնել, սակայն իր մոտ հազ եւ ջերմություն կա։

«Վերջին օրերին ինձ մոտ կորոնավիրուսի հետ կապված թեթեւ ախտանիշներ կային։ Բժշկական խորհրդատվությունների համաձայն, ես ինքնամեկուսացվում եմ եւ տնից եմ աշխատում»,- հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նոր տեսակի կորոնավիրուսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ առողջապահության նախարար Քրիս Ուիթիի վարակվելու մասին։

Նրանք երեքն էլ հայտարարել են, որ շարունակում են իրենց գործունեությունը եւ տնից են աշխատում։