ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը, հայտնում է BBC News-ը։

«Մենք կուզեինք, որ նա կարանտինի մեջ լիներ, քանի որ դա էպիկենտրոնն է։ Ես մտածում եմ այդ մասին»,- ասել է նա լրագրողներին։

Իր հերթին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ չի քննարկել ԱՄՆ նախագահի հետ այդ հարցը։

«Ես նրա հետ որեւէ կարանտինի մասին չեմ խոսել։ Մենք նման զրույց չենք ունեցել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է դա նշանակում»,- նշել է Կուոմոն։