NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը կայացրել է որոշում՝ Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման համար Երեւանից լրագրողների չգործուղել Արցախ։

Համաշխարհային պանդեմիայի պայմաններում մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ Երեւանից մեկնող անձինք կարող են կորոնավիրուսի պոտենցիալ վարակակիր լինել եւ իրենց այցով տեղում վարակի տարածման վտանգ ստեղծել։ Չենք ցանկանում նաև, որպեսզի մեր լրագրողների վրա ծախսվեն կորոնավիրուսի հայտնաբերման բժշկական թեսթերը, քանի որ դրանք ներկայումս շատ ավելի անհրաժեշտ են Երևանում՝ պոտենցիալ հիվանդներին կամ դրա կասկածն ունեցող անձանց։

Արցախի ընտրությունները NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը կլուսաբանի՝ համագործակցելով տեղական ռեսուրսների և Արցախից անհատ լրագրողների հետ։