Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրում է․««ԵԹԵ ԷՍ ՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԼԻՆԵՐ, ՄԵՆՔ ԴԱ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԵԻՆՔ»

ՀՀ-ում տարեկան ծնվում է մոտ 40 հազար երեխա։ Տարբեր պատճառներով, նույն թվի շրջանակում մարդիկ են մահանում՝ տարբեր հիվանդություններից ու պատահարներից։ Այսինքն՝ կոպիտ հաշվարկով, օրական մոտ 110 մարդ ծնվում է, 110 մարդ մահանում։ Շատ վատա, որ մեր երկրում քիչ են ծնվում։ Ամեն օր 100-ից ավել տատիկ ու պապիկ են մահանում էս երկրում, ի՞նչ եք առաջարկում։ Ցավալի է, որ մարդիկ մահանում են, ուրախալի է, որ երեխաները ծնվում են։

Էս «վիրուսը» ինքնին, մեր օրական՝ 110 մահվան թիվը դեռ չի ավելացրել՝ չի էլ ավելացնելու։ Բայց, եթե մենք, ոտքով ու գլխով ներքաշվեցինք էս «խաղի» մեջ, ապա մեր տնտեսական վիճակը՝ խոր, ծանրագույն ճգնաժամով ու իր հետեւանքներով պայմանավորված, էապես բարձրացնելու է մեր օրական մահերի ու կտրուկ իջեցնելու է մեր ծնունդների թիվը։ Տնտեսական ճգնաժամից մենք խուսափել արդեն չենք կարող՝ մտնելու ենք «կաթիլայինի տակ»։ Բայց, ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ մտածված, պրոֆեսիոնալ ու արագ քայլերի կարիք ունենք, մեր իշխանությունը պատրաստվում է կտրել մեր «կաթիլայինի շլանգը»։ Մեր տնտեսությունը մեր սիրտն է՝ առանց չակերտների եմ ասում։ Մեր սիրտը, էս ահագնացող վտանգի պահին, կանգնեցնում եք, որ ի՞նչ անեք։

Այս «սխալը», ասեմ ձեզ, շատ ավելի մեծ վնաս է հասցնելու մեզ, քան երկրաշարժը, պատերազմները եւ 30 տարվա թալանը միասին վերցրած։

Այո, մեզ անհրաժեշտ է պահպանել մեր բնակչության առողջությունը՝ ցանկացած վիրուսի տարածման պարագայում։ Դրա համար էլ ասել եմ՝ մեզ շտապ պետք է անցնել «Հատուկ տնտեսական դրության»։ Սա նշանակում է, որ տնտեսությունը պետք է ոչ միայն գործի հնարավորինս լիաթոք, այլ փորձի զարգանալ ցանկացած իրավիճակում։ Այո, պետք է խստիվ պահպանել իրավիճակից բխող առողջապահական կանոնները։ Բայց, դրա համար չեն փակում հազիվ գոյատեւող գործարաններն ու օբեկտները, թշվառության մատնելով վարկերի տակ ճգնացող ժողովրդին։ Մեկ շաբաթը դեռ «մահացու» չի, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ մեր քաղաքական թեթեւ «մեղրամիսը» վերջացավ։ Եկող ճգնաժամը մեզ բերելու է շատ ավելի ծանր հարցեր ու խնդիրներ։

Մեզ անհրաժեշտ է շտապ բացել մեր տնտեսությունը ու հնարավորինս լիարժեք աշխատեցնել այն։ Այս ընթացքում խիստ անհրաժեշտ է, որ մոտ 50 հազար չինովնիկ ինքնամեկուսացումից դուրս գան, մտնեն գոծարաններն ու օբեկտները՝ վերահսկեն ու ձեռնարկատերերի հետ միասին գլխով պատասխան տան՝ առողջապահական կանոնները խստիվ չպահպանելու համար։ Պետք է շտապ հստակեցնել հակաճգնաժամային ու զարգացման քայլերը՝ պրոֆեսիոնալ, պատասխանատու ու բաց քննարկումներ են պետք, ոչ թե...

Սա արդեն քաղաքական պատասխանատվության հարց չի կարող համարվել՝ սխալները, եթե մեծ աղետի հանգեցնեն, ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր դրա համար պատասխանատու։

Մենք կարող ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից՝ որեւէ կասկած չկա։ Առավել եւս՝ մեր երկրից հիմա «փախնելու» տեղ էլ չունենք։ Սա այն պահն է, երբ որոշվելու է մեր «ով» լինելը։ Մեզ շրջապատող աշխարհը փոխվել է ու պարտադրում է մեզ զինվել «մենակի հոգեբանությամբ», ինչը անշուշտ, պետք է ստիպի զգաստանալ՝ մագնիսի պես համախմբել ողջ մեր ներուժը։ Մենք ունենք այդ ներուժը։ Սա նոր աշխարհում արժանապատիվ տեղ գրավելու տնտեսական պատերարազմ է լինելու՝ այնպես որ պատրաստվեք։

Հ.Գ.

Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք՝ թե չէ երբեք չէինք փոխվի»