Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 270 մարդ, եւս չորս հիվանդ մահացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

«Վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան ելքով չորս դեպք․ երկու դեպք՝ Մոսկվայում, մեկ դեպք՝ Օրենբուրգի մարզում, եւս մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան ելքով ութ դեպք»,-նշված է հայտարարության մեջ։

197 նոր դեպք է գրանցվել Մոսկվայում, 27 դեպք՝ Մոսկվայի շրջանում, 5-ական դեպք Սակտ Պետերբուրգում եւ Պեմզայի շրջանում, 4-ական դեպք Կոմիում եւ Չեչնյայում, 3-ական՝ Չելյաբինսկում, Օմսկի շրջանում, եւս 2-ական դեպք՝ Լենինգրադյան, Մուրմանսկի, Նովգորոդի եւ Խաբարովսկի մարզերում, 1-ական՝ Բելգորոդի, Լիպեցկի, Ռյազանի, Յարոսլավի, Կիրովի, Տյումենի, Իրկուտսկի, Տոմսկի, Նովոսիբիրսկի եւ Ամուրսկի շրջաններում, ինչպես նաեւ Յակուտիայում, Բաշկիրիայում, Մորդովիայում ու Խանտի-Մանսիյսկում։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածվերի ընդհանուր թիվը հասել է 1534-ի (մեծամասամբ՝ Մոսկվայում), մահացել է 8, ապաքինվել՝ 64 մարդ։