Հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը գտնվում է Կոմունարկա շրջանի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Կորոնավիրուսի նրա թեստի արդյունքները դեռեւս հայտնի չեն։ Այդ մասին kp.ru-ին հայտնել է Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ելենա Լյուբչենկոն։ Այդ բուհում է աշխատում Ղազարյանը։

«Վերջին անգամ նա աշխատանքի է եկել մարտի 16-ին, նրա ինքնազգացողությունը նորմալ էր։ Մի քանի օր անց նա ունեցել է բարձր ջերմություն, եւ ինքնազգացողությունը վատացել է։ Այդ ամբողջ ընթացքում նա չի շփվել Ինստիտուտի աշխատակիցների հետ»,-պատմել է Լյուբչենկոն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն, որ Ղազարյանի հետ միասին հոսպիտալացվել էր նրա տիկինը, որն ավելի ուշ մահացել էր։