Qatar Airways ընկերությունը կշարունակի իրականացնել թռիչքներ զբոսաշրջիկներին հայրենիք տեղափոխելու նպատակով, սակայն ավիափոխադրողի կանխիկը շուտով կավարտվի, նախազգուշացրել է ընկերության ղեկավար Ակբար ալ-Բաքերը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք բավականաչափ կանխիկ ունենք շատ կարճ ժամանակահատվածի համար»,-հայտարարել է նա հեռախոսային հարցազրույցի ընթացքում։

Ալ-Բաքերի խոսքով՝ ընկերությունը վերջիվերջո ստիպված կլինի օգնության համար դիմել իր սեփականատիրոջը՝ Քաթարի կառավարությունը։

Qatar Airways ավիաընկերությունն այն փոքրաթիվ միջազգային ավիափոխադրողներից է, որը շարունակում է ավիաչվերթներ իրականացնել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ծագած ճգնաժամի ընթացքում։