Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, մարտի 28-ին գլխիվայր շրջված մեքենայի վարորդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը: «Աբովյան» բժշկական կենտրոնից Վ. Գրիգորյանը տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր առավոտյան գիտակցության չգալով մահացել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 28-ին՝ ժամը 19:43-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել: