Երևանում այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 11:35-ի սահմանում Opel մակնիշի 36 DM 243 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Վարդաշենի փայտի շուկայի և Թոխմախի գերեզմանների հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: