Ավելի քան 58 մլն իրանցի անցել է նոր տիպի կորոնավիրուսի հետազոտություն լայնամասշտաբ ծրագրի շրջանակում, որն ուղղված է ԻԻՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելուն, հայտարարել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ մայոր Մուհամադ Հուսեյն Բաքերին, հաղորդում է Tasnim-ը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կորոնավիրուսի հետազոտություն կանցնեն երկրի մնացած բնակիչները։

Նշենք, որ երկրի Զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Բաքերին նշել է, որ ամբողջ երկրում կնախապատրաստվեն ավելի քան 4 000 հիվանդանոցային մահճակալներ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

Ըստ Իրանի առողջապահության նախարարության տվյալների՝ շաբաթ օրվա դրությամբ երկրում հաստավել է կորոնավիրուս 35 408 մարդու մոտ, ընդ որում՝ COVID-19-ի առաջացրած բարդությունների հետեւանքով մահացել է 2 517 մարդ։