Բելգիայի Լյոժ քաղաքի բնակիչը վարակել է իր կատվին նոր տիպի կորոնավիրուսով, հայտնել են տեղի առողջապահության համակարգի ներկայացուցիչները, հաղորդում է The Brussells Times-ը։

«Լյոժի անասնաբուժական ֆակուլտետը հայտնել է, որ կատուն վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Կատուն ապրում էր իր տիրոջ հետ, որի մոտ հայտնաբերվել էին ախտանշանները դեպքից մեկ շաբաթ առաջ»,-տեղեկացրել է պորֆեսոր Սթիվեն Վան Գուխթը։

Պրոֆեսորը հայտնել է, որ կենդանիները սերտ շփվել են իրենց տիրոջ հետ, իսկ մեկ շաբաթ անց կատվի մոտ նկատվել է փորլուծություն, փսխում եւ շնչառական խնդիրներ։

Վիրուսը հայտնաբերվել էր կենդանու արտաթորանքում։

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կենդանիների շրջանում շատ հազվադեպ են։ Ավելի վաղ հաղորդվել էր Հոնկոնգում երկու շների վարակման մասին, սակայն դրանց մոտ, ի տարբերություն կատվի, ինչ-որ ախտանշաններ չէին նկատվել։