Զրոյից բարձր շուրջ չորս աստիճանի պայմաններում կորոնավիրուսը պահպանում է իր կայությունը երկար ժամանակի ընթացքում, գրում է Ռոսբալտ-ը։

Այդ եզահանգման են եկել Հոնկոնգի համալսարանի գիտանականները medRxiv պորտալում հրապարակված հետազոտության մեջ։

Այդ պայմաններում եւ ախտահանման բացակայության դեպքում COVID-19-ի ակտիվությունը հասնում է իր գագաթնակետին, եւ անկում ապրում միայն երկու շաբաթ անց։

Ընդ որում՝ հաստատվել է տեղեկատվությունը բարձր ջերմաստիճանի նկատմամբ կորոնավիրուսի «վախի» մասին։ Գիտնականների տվյալներով՝ այն ախտահանվում է հինգ րոպեի ընթացքում 70 եւ բարձր ջերմաստիճանի դեպքում։

Բացի այդ, վիրուսի կյանքի տեւողությունը կախված է մակերեսից, որի վրա այն հայտնվում է։ Ամենաերկար ժամկետով այն ապրում է պլաստիկի վրա՝ մինչեւ մեկ շաբաթ, ապակու վրա՝ չորս օր, ինչպես նաեւ հագուստի եւ ծառերի վրա՝ մինչեւ երկու օր։