Կալանավորների մեծ խումբը կազմակերպել է անկարգություններ Թաիլանդի Բուրիրամ նահանգի բանտում, մի քանի մարդ փախուստի է դիմել, կիրակի հայտարարել է Թաիլանդի արդարադատության նախարար Սոմսակ Թխեփսութխինը, որին ենթարկվում է բանտերը կառավարող Կոռուպցիայի դեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նախարարը ելույթ է ունեցել NBT հեռուստաալիքի լրատվական հաղորդման ժամանակ։

«Կալանավորների մեծ խումբ կազմակերպել է անկարգություններ եւ հրդեհ Բուրիրամ նահանգում։ Հրդեհը սկսվել էր կալանավայրի ճաշարանում, երբ անվտանգության սպաների մեծամասնությունը զբաղված էր վարակիչ հիվանդություններ ունեցողների մենախցերը դասավորելով»,-հայտնել է արդարադատության նախարարը։

Նա հավելել է, որ հրդեհը տարածվել է ամբողջ ճաշարանում եւ դրա հարեւանությամբ գտնվող տեսակցությունների գոտում։

«Անկարգությունների եւ հրդեհի ընթացքում մի քանի մարդ փախուստի է դիմել։ Դեռեւս չկան հստակ տեղեկություններ նրանց թվի մասին, սակայն կալանավորներից յոթին արդեն բռնել են»,-ասել է նախարարը։