Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում պատմել է զանգերի եւ հաղորդագրությունների մասին, որոնք ստացել է կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ռուսների կողմից։

Ռուս դիվանագետի խոսքով՝ նրան զանգել են լիազորված անձինք, զբոսաշրջիկները, պատգամավորները, տնային տնտեսուհիները, բեռնատարների վարորդները․․․

Զանգերից մեկի մասին Մարիա Զախարովան պատմել է ավելի մանրամասն։

Նրանք «շատ հարուստ մարդիկ էին», որոնք որոշել էին Լոնդոն ուղարկել մասնավոր ինքնաթիռ իրենց «որդուն» տեղափոխելու համար։

Նրանք բացատրել են, որ Լոնդոնում նրանց բժշկական ապահովագրությունները զրոյացվել են, իսկ կորոնավիրուսի թեստն արժե 450 ֆունտ։

«Դուք նմանվել եք հիմարների եւ ոսկու գին եք վճարել մոխրի, պատրանքի դիմաց սեփական երկրին ու ժողովրդին օգնելու փոխարեն, որոնք տիտանական ջանքերով, համբերությամբ եւ սիրով վերականգնել են պետությունը ԽՍՀՄ փլուզումից եւ 90-ականների կոլափսից հետո։ Իսկ այժմ բազմաթիվ երկրներում, որոնց համար դուք եկամուտ եք ստեղծել, որտեղ ձեռք եք բերել անշարժ գույք եւ զարգացրել բիզնեսը, ձեզ ցույց են տվել ելքի դուռը, այն էլ կոշտ եւ ոչ էմոցիոնալ կերպով՝ «անձնական ոչինչ, միայն բիզնես» բառերով»։

Եւ այժմ հերթեր են համաշխարհային օդանավակայաններում եւ աղմուկ-աղաղակ․ «Մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք»։ Իրո՞ք։ «Մենք քաղաքացիներ ենք օրենքով»,-ռուսական անձնագրերից փոշին սրփելով բացատրում են նրանք։

Այդժամ բարի եղեք սկսել հիմքից՝ երկրի եւ դրա ժողովրդի նկատմամբ հարգանքից»,-իր դիրքորոշումն է արտահայտել Մարիա Զախարովան։