Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին թվիթերյան իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել ծագումով հայ ֆրանսիացի քաղաքական գործիչ պատրիկ Դեւեջյանի մահվան կապակցությամբ։

«Պատրիկ Դեւեջյանը անկեղծ, գործին նվիրված, նպատակասլաց մարդ էր։ Նա զբաղվում էր քաղաքականությամբ այնպես, ինչպես ես սիրում եմ․ զգացմունքով, համոզմունքներով․․․ Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին էր։ Ես ցանկանում եմ պատմել նրա մտերիմներին իմ անկեղծ զգացմունքների եւ իմ անսահման տխրության մասին»,-գրել է Նիկոլյա Սարկոզին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի գիշերը մահացել է Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանը։

Ծագումով հայ 75-ամյա քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր, երբ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։