ՊԲ-ում մարտի 29-ին տեղի է ունեցել հերթական ճաշարանի բացման արարողությունը հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։

Բացմանը մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բանակի հրամանատարը շրջայց է կատարել նորաբաց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ: