Կիրակի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ներողություն է խնդրել երկրի անապահով խավից սահմանված 21-օրյա մեկուսացման կապակցությամբ խորացող ճգնաժամի համար, որի ընթացքում ավելի հաճախ են քննադատում իշխանություններին սահմանված միջոցառումներ ոչ բավարար ադեկվատ պլանավորման համար, գրում է  The Reuters-ը։

Երեքշաբթի Մոդին հայտարարել է երկրում մեկուսացման մասին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։ Սակայն այդ որոշումը ուժգին հարված է հասցրել երկրի անապահով խավին՝ հանգեցնելով սովի եւ գործազուրկ միգրանտների փախուստին դեպի հայրենի գյուղեր։

«Նախ ես կցանկանայի ներողություն խնդրել իմ բոլոր հայրենակիցներից։ Աղքատները միանշանակ կմտածեն, թե նա ինչ վարչապետ է, որը ներքաշել է մեզ այդպիսի տհաճ իրավիճակների մեջ»,- հայտարարել է Նարենդրա Մոդին։

Ընդ որում՝ նա դիմել է բնակիչներին՝ հայտարարելով, որ երկրի իշխանությունները չունեին այլընտրանք։

Վերջին տվյալներով Հնդկաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 979 դեպք, որոնցից 25-ը՝ մահվան ելքով։