Դետրոյտի հայտնի միջազգային ավտոսրահը կչեղարկվի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, իսկ ավտոսրահի տարածքը, ըստ ամենայնի, կօգտագործվի որպես հիվանդանոց, հաղորդում է  Associated Press-ը։

Դետրոյտում ավտոսրահը Հյուսիսային Ամերիկայում ամենահայտնի ավտոշոուներից է։ Այն պետք է անցկացվեր հունիսին։

«Չնայած մենք հիասթափված ենք, մեզ համար Դետրոյտի եւ Միչիգանի քաղաքացիների առողջությունից, անվտանգությունից եւ բարեկեցությունից ավելի կարեւոր ոչինչ չկա, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր համայնքին աջակցելու համար կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում»,-իր ուղերձում հայտարարել է ավտոշոուի ղեկավար Ռոդ Ալբերթսը։