Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանի մշակութային եւ ժամանցային հաստատությունները փակվել են կարանտիտի համար։

Եւ քանի դեռ թանգարաններն ու թատրոնները ջանասիրաբար աշխատում են վիրտուալ նախագծերի շուրջ, Կրասնոյարսկի Պուշկինի անվան թատրոնի աշխատակիցները որոշել են հիշեցնել, թե որքան են նրանք կարոտել իրական այցելուներին, գրում է Esquire-ը։

Այդ առիթով նրանք կազմակերպել են ֆլեշմոբ՝ լուսանկարվելով «Ոչ ոք չի վիճում հարդերձարանի աշխատակցուհու հետ», «Ոչ ոք չի նկարում ջահերը», «Թատրոնում միշտ տաք է» գրառումներով պաստառները ձեռքին։