Այս պահին տեղի է ունենում Արցախի  նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած  Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին՝ հետաձգել ընտրությունները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Նշենք, որ հեռուստաբանավեճի հրավերը ընդունել են առաջադրված 14 թեկնածուներից 12-ը: Բանավեճին չեն մասնակցում Քրիստին Բալայանը եւ Մասիս Մայիլյանը: