Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կշարունակի իր ինքնամեկուսացումը՝ չնայած նրա տիկինն ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է Associated Press-ը։

Թրյուդոն հայտարարել է, որ, չնայած իր ցուցաբերած զգուշության, նա կմնա մեկուսացման մեջ, քանի որ ամբողջ ընթացքում ապրել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ միեւնույն տանը։

Թրյուդոն հայտնել է, որ նրա տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն տարել է իրենց երեք երեխաներին վարչապետի ամառային նստավայրը Քվեբեքում։

Ավելի վաղ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր Լոնդոն կատարած այցից հետո։

Վարչապետն ինքնամեկուսացել էր տիկնոջ եւ երեխաների հետ։ Նրա եւ երեխաների մոտ չեն նկատվել վարակման ախտանշաններ։