Toyota-ն էլեկտրիֆիկացրել է C-HR հանրահայտ քրոսովերը չինական շուկայի համար։ Մոդելի «մարտկոցային» տարբերակը կթողարկվի GAC Toyota համատեղ ձեռնարկությունում եւ շուկայում կհայտնվի ապրիլին, գրում է Մոտոր-ը։

Բնութագրիչները հայտնի են․ C-HR Electric-ի տեխնիկական մոդիֆիկացիան նման կլինի Lexus UX 300e էլեկտրամոբիլին, իսկ արտաքին տարբերությունները կլինեն դեկորի տարրերում։

Էկոլոգիապես մաքուր C-HR-ին վիզուալ առումով տարբերակել հնարավոր է «ամբողջական» ռադիատորային ցանցի, EV եւ Electric անվանատախտակների, արտանետման խողովակների բացակայության միջոցով, ինչպես նաեւ անվադողերի նկարով։

Չնայած արտաքին նմանությանը բենզինային եւ հիբրիդային C-HR-ի հետ՝ էլեկտրամոբիլների տեխնիկական տարբերությունները քիչ կլինեն։ C-HR Electric-ն ունի 54,3 կվ/ժ ծավալով մարտկոց, առջեւում տեղադրված է 204-ուժանոց էլեկտրաշարժիչ։ Էլեկտրական C-HR-ի ինքնավարությունը դեռեւս հայտարարված չէ, սակայն կարելի է հղում անել Lexus UX 300e –ի ցուցանիշներին։

Չինական շուկայում C-HR-ը կհայտնվի Toyota-ի ամենատարածված քրոսովերների եռյակում․  2019 թվականին մոդելը տարածվել է 59,5 հազար քանակով։ Toyota C-HR Electric-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է ապրիլի վերջում։