Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել, հաղորդում է Fox News-ը։

Փորձագետների կարծիքով՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հավանաբար, այդ կերպով փորձում է ամրապնդել իր ուժերը կորոնավիրուսի համավարակի ֆոնին։

Հրթիռների արձակումը նկատվել է Հարավային Կորեայի Շտաբերի պետերի միավորված կոմիտեի կողմից։ Արկերն արձակվել են Վոնսան քաղաքից Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հյուսիսային Կորեայի կողմից դա արդեն վեցերորդ արձակումն է մեկ ամսվա ընթացքում։

Հարավային Կորեայի Զինված ուժերում անվանել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անհեթեթ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը տառապում է կորոնավիրուսի համավարակի պատճառով։