Իհարկե, թալան եղել է, ես առիթ ունեցել եմ ներկայացնել` ինչպես են թալանվել գինու գործարանները Արցախում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, նախագահի 12 թեկնածուների մասնակցությամբ ընթացող հեռուստաբանավեճին ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը` պատասխանելով Վահան Բադասյանի այն հարցին, թե ինչու է համարձակվել դնել իր թեկնածությունը այն պարագայում, երբ  2005 թվականից իշխանության է, եւ երկրում ժողովրդագրական շատ վատ պատկեր է գրանցվել:

«Բայց գոնե այդ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է 1 միլիարդ դոլարի հավասարաչափ շինարարություն, եւ դա տեսանելի է: Թալան չի եղել, կան սխալներ, կան բացթողումներ, որի մասին մենք բազմաթիվ անգամներ նշել ենք,  բայց համակարգը նպաստել է երկրի զարգացմանը»,- ասաց նա։

Վահան Բադասյանն էլ արագանքեց, որ  Արցախի բնակչությունը 145 000-ից ից դաձել է 120 հազար, ինչին Արայիկ Հարությունյանը հակադարձեց, որ այսօր Արցախի բնակչությունը 148 000 է, նաեւ երկրում կա բնակարանային խնդիր:

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել: