ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ արքայազն Հարին ու նրա տիկին Մեգանը, որոնք պատրաստվում են տեղափոխվել ԱՄՆ Կանադայից, պետք է սեփական միջոցներով վճարեն իրենց անվտանգության համար։

«Ես Թագուհու եւ Միացյալ Թագավորության ընկերն ու երկրպագուն եմ։ Հայտնի էր դարձել, որ Հարին եւ Մեգանը, որոնք լքել են Թագավորությունը, մշտական բնակություն կհաստատեն Կանադայում։ Այժմ նրանք հեռացել են Կանադայից ԱՄՆ տեղափոխվելու համար։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ը չի վճարի նրանց անվտանգության համար։ Նրանք պետք է ինքնուրույն մարեն այդ ծախսերը»,-գրել է ԱՄՆ նախագահը։