Մի քանի օր է՝ մի խումբ ինժեներների կողմից դիտարկվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները։ Այս մասին ֆեսյբուքյան ուղիղ եթերում հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

Նա հայտնել է նաեւ, որ անսարքություն ունեցող սարքերից մեկը մասնագետները վերականգնել են, այժմ դիտարկում են հնարավորությունները, թե ինչպես կարելի է Հայաստանում սկսել դրանց արտադրությունը։ 

Նախարարը հայտնել է նաեւ, որ թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրում են սկսում։ 

«Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։

Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները»,- նշել է նա տեսանյութի մեկնաբանությունում։