Ամերիկացի սերիական մարդասպան Լոննի Ֆրանկլինը, որը նաեւ հայտնի էր որպես «Չարագույժ քնող» (Grim Sleeper), մահացել է Կալիֆոռնիայի Սան-Քվենտին բանտում: Նա 68 տարեկան էր: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ուղղիչ հաստատության աշխատակիցներին:

Նրանց տեղեկություններով՝ Ֆրանկլինին մահացած են գտել իր խցիկում շաբաթ երեկոյան: Մահվան պատճառը հայտնի չէ, սակայն նրա մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Գործակալությունը նշում է, որ Ֆրանկլինը մահապատժի էր դատապարտվել 10 մարդու սպանության համար: Նրա զոհեր էին դարձել կանայք, անչափահաս աղջիկներ: «Չարագույժ քնող» մականունը ստացել էր, քանի որ 1980-2002 թվականների ընթացքում ժամանակավորապես դադարեցրել էր իր հանցավոր գործունեությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: