Քաղաքացիների անձնական ինֆորմացիայի անօրինական բացահայտման համար նախատեսված է պատասխանատվություն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ նախատեսված է պատասխանատվություն, ընդհուպ մինչեւ քրեական:

Սակայն ԱՆ-ը առաջարկում է էլեկտրոնային ծրագրեր կիրառել՝ հաճախորդի գտնվելու վայրն ու հեռախոսահամարների մասին տվյալները սահմանելու համար: Ընդ որում, հեռախոսազրույցների բովանդակությունը չի վերլուծվի: «Առաջարկվում է նաեւ հավաքել հաճախորդների առողջական վիճակի մասին տվյալները, այդ թվում բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: Այդ տվյալները կօգտագործվեն միայն նրա համար, որպեսզի հասկանանք՝ արդյոք մարդը արտակարգ դրության ժամանակ հետեւում է մեկուսացման եւ ինքնամեկուսացման ռեժիմներին: Դրա համար կօգտագործվեն էլեկտրոնային հավելվածներ»,- նշեց նախարարը: