Էներգետիկ շուկայի ֆրանսիական CRE կարգավորողը խորհուրդ է տվել ապրիլի 1-ից 4,4 %-ով նվազեցնել գազի սակագները Ֆրանսիայի մոտ 4,6 մլն սպառողների համար, հայտնում է Reuters-ը։

CRE-ն, որը գազի եւ էլեկտրաէներգիայի կարգավորվող սակագներ է առաջարկում կառավարությանը՝ հայտարարել է, որ նվազեցումը կապված է Engie-ի մատակարարումների արժեքի հետ։

Գազի եվրոպական գները վերջին շաբաթներին պահանջարկի անկման պատճառով հասել են նոր նվազագույն սահմանի։