Զուգարանի թղթի վաճառքի ծավաը Լեհաստանում կարանտինի առաջին օրը աճել է 600 %-ով, հայտնում է Puls Biznesu-ը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երկրում համաճարակային ռեժիմ հայտարարելուց հետո խանութներում սկսել են չբավականացնել որոշ ապրանքներ՝ օճառը, զուգարանի թուղթը, մաքրող միջոցները։ Ներկայում խառնաշփոթը նվազել է, եւ այդ ապրանքները բավականացնում են։

«Դպրոցները փակելու մասին մարտի 11-ի մամուլի ասուլիսում վարչապետի հայտարարությանը լեհերի արձագանքը սրընթաց էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Բոլորը խմբերով շարժվեցին դեպի խանութներ եւ, բախվելով անորոշությոսն հետ, սկսեցին պահուստային գնումներ կատարել։ Արդեն մեկ ժամ անց զուգարանի թղի վաճառքները հասան օրական ծավալին, իսկ խանութները փակելիս՝ օրական վաճառքի 600 %-ի»,- հստակեցնում է պարբերականը։

M/platform հարթակի համաձայն՝ սահմանափակումներ եւ համաճարակի ռեժիմ սահմանելուց հետո առաջին չորս օրը փոքր մթերային խանութները շրջանառության 57% աճ են ունեցել։ Գնումների գագաթնակետը՝ վաճառքի 72 % աճ, դիտարկվել է մարտի 12-ի։