Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումն անխուսափելի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ծավալի կրճատումների մասին է խոսքը: «Իրական դինամիկան ակնհայտ կլինի մինչեւ ապրիլի 15-ը»,- նշեց նա: