Սաուդյան Արաբիան մտադիր է մայիսի 1-ից մինչեւ օրական 10,6 մլն բարել ավելացնել նավթի արտահանումը՝ կապված էլեկտրագեներացիայի համար օգտագործվող ծավալների կրճատման, ինչպես նաեւ երկրի ներսում սպառման նվազման հետ, հայտնել է թագավորության էներգետիկայի նախարարության պաշտոնյան, տեղեկացնում է Reuters-ը։

«Այդ ավելացումը տեղի է ունեցել Ֆադխիլիի գազավերամշակման գործարանի նավթը բնական գազով փոխարինելու հետեւանքով՝ որպես էլեկտրագեներացիայի համար վառելիք, եւ նավթամթերքների տեղական պահանջարկի նվազման հետեւանքով, որը տեղի է ունեցել կորոնավիրուսի բռնկման սահմանափակման համար փոխադրումների կրճատման պատճառով»,- ասել է պաշտոնյան։