Առաջին եռամսյակում տուրիզմի կորուստները կազմել են 134 մլն դոլար՝ հաշվի առնելով այն, որ երկիր չի այցելել գրեթե 175 հազար զբոսաշրջիկ, որոնք միջինում ծախսում են 770 դոլար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նա նկատեց, որ կորուստները լուրջ են: «Երկրորդ եռամսյակում իրավիճակը կվատանա: Այդ  պայմաններում շատ տնտեսվարող սուբյեկտներ հայտարարում են բիզնեսը փակելու մտադրության մասին: Հայտնի չէ, թե երբ ամբողջ աշխարհում կակտիվանա տուրիզմը, սակայն բոլոր ծրագրերն ուղղված են հաջորդ տարվա սկզբի արդյունքներին»,- նշեց Սաֆարյանը՝ ներկայացնելով չմխիթարող պատկերը: