Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273-ի։ Մեկ օրվա ընթացքում վարակվել է 64 մարդ, ապաքինվածների թիվը կազմում է 26, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին։

Ավելի վաղ շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանում վարակվածների թիվը կազմում է 209, 4 մարդ մահացել է, 15-ը՝ ապաքինվել։

«Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք։ Նրանցից երեքի վիճակը ծանր է, 11-ինը՝ միջին ծանրության։ Միաժամանակ, 11 մարդ ապաքինվել է»,- ասվում է շտաբի մամուլի հաղորդագրությւան մեջ։