Facebook Inc-ը 100 մլն դոլար կհատկացնի նորությունների կազմակերպություններին աջակցության համար, հաղորդում է Reuters-ը:

Մեդիան, հատկապես՝ տպագիր մամուլն իր վրա է վերցրել հիմնական հարվածը, քանի որ շատ գովազդատուները տեղափոխում են իրենց մարքեթինգային բյուջեները՝ կապված վիրուսի պատճառով անորոշության հետ:

Սոցցանցի նվիրատվությունն իր մեջ ներառում է 25 մլն դոլար տեղական ԶԼՄ-ների համար եւ 75 մլն դոլար ամբողջ աշխարհում նորությունների կազմակերպությունների մարքեթինգային ծախսերի համար:

ԱՎելի վաղ Google Alphabet Inc ընկերությունը հայտարարել էր, որ ավելի քան 800 մլն դոլար կնվիրաբերի ձեռնարկություններին, կառավարություններին եւ առողջապահական կազմակերպություններին՝ միջոցների եւ   գովազդային վարկերի տեսքով: