Այս պահին առողջապահության նախարարության հետ պատրաստ ենք դիտարկել 50 եւ ավելի սենյակ ունեցող հյուրանոցների հետ համագործակցության առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հետաքրքրության գոտում են, մասնավորապես, Երեւանի, Ծաղկաձորի եւ Դիլիջանի հյուրանոցները:

«Տվյալ առաջարկն ակտուալ կլինի մոտ 1-2 ամիս, եւ բացառված չէ, որ հետագայում կարող է քիչ թվով սենյակներ ունեցող հյուրանոցների հետ համագործակցության առաջարկ լինել»,- նշեց Սաֆարյանը:

«Անհանգստանալու պատճառ չկա, որ հետագայում հյուրանոցները կարող են բախվել գործունեությունը վերսկսելու խնդրի հետ, քանի որ այնտեղ ախտահանումներ են անցկացվում եւ կիրառվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- եզրափակեց Սուսաննա Սաֆարյանը: