Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը «խելագարվել են» նավթի գների պատճառով։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ ծրագրում է քննարկել այդ հարցը ՌԴ գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Սա վատ է նրանց համար, վատ է բոլորի համար։ Սա պայքար է Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ կապված այն բանի հետ, թե քանի բարել արտադրեն»,- ասել է Թրամփը։

«Ռուսաստանը մեծ խնդիր ունի նաեւ կորոնավիրուսի հետ կապված, այդ պատճառով մենք կխոսենք դրա մասին, դա բառացիորեն իմ հաջորդ զանգն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հայտարարել է, թե չի ուզում, որ էներգետիկ հատվածը «հյուծվի» նավթի ցածր գների պատճառով, որն առաջացել է Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հակամարտության հետեւանքով։