Կորոնավիրուսից մահացած անձի դիակը հանձնվում է հարազաներին զմռսված, փակ դագաղներով։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ 

«Մենք խստագույնս հետեւում ենք անվտանգության պահանջներին, ինչը ենթադրում է հատուկ պաշտպանության պարկերի օգտագործում, հատուկ ձեւում մշակում եւ դագաղների զմռսմանը։ Եւ վստահեցնում ենք, որ այս բոլոր խիստ կանոնները ապահովելու արդյունքում ապահով կլինենք, վարակի տարածման հնարավորություն չի լինի»,- ասաց նա՝ պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե արդյոք մահացած մարդու մարմինը չի հանդիսանում վարակակիր։