Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի կնոջ հարազատների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի հատկանիշներով (խմբակային խուլիգանության հատկանիշներով):

Ոստիկանությունից հայտնեցին, որ գործն ուղարկվել է նախաքննության։

Հիշեցնենք, որ քաղաքացին տեսանյութ էր հրապարակել, որտեղ խոսում էր կորոնավիրուսով վարակված կնոջ մասին։